Իրանի կառավարության խոսնակ. «Խայամ» արբանյակը բնապահպանական վտանգների մոնիտորինգի համար է
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Բնապահպանական վտանգների, երկրի սահմանների, հողօգտագործման փոփոխության, հանքերի և օգտակար հանածոների հայտնաբերման մոնիտորինգը իրանական «Խայամ» արբանյակի կիրառություններից և առաքելություններից են»:
Իրանական «Խայամ» արբանյակը տիեզերք է արձակվել «Սոյուզ» արբանյակակրով, օգոստոսի 8-ին, Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ և տեղակայվել է Երկրի ուղեծրում։
Իրանի կառավարության խոսնակ՝ Ալի Բահադորի Ջահրոմին երեքշաբթի օրը, ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակներից մեկի այն պնդման, որ իրանական «Խայամ» արբանյակն ունի լրտեսական հնարավորություններ, նշել է, որ արբանյակի հիմնական կիրառություններից մեկը տվյալների և գիտական խնդիրների ուսումնասիրությունն է գիտելիքահենք ընկերությունների համար:
Խայամ արբանյակի ևս երեք տարբերակների արտադրության վերաբերյալ Բահադորի Ջահրոմին ասել է. «Կառավարությունը սկսել է աշխատել այս ոլորտում, և վճռական է վերացնել առկա բացթողումները»: