Իրանը պատրաստ է անհապաղ կյանքի կոչել ԱՄՆ-ի հետ բանտարկյալների մասին համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i179688-Իրանը_պատրաստ_է_անհապաղ_կյանքի_կոչել_ԱՄՆ_ի_հետ_բանտարկյալների_մասին_համաձայնագիրը
ԱԳՆ խոսնակը հայտարարել է բանտարկյալների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունն անհապաղ իրականացնելու Իրանի պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2022 12:27 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է անհապաղ կյանքի կոչել ԱՄՆ-ի հետ բանտարկյալների մասին համաձայնագիրը

ԱԳՆ խոսնակը հայտարարել է բանտարկյալների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունն անհապաղ իրականացնելու Իրանի պատրաստակամության մասին։

Չորեքշաբթի օրը, պատասխանելով  ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինքենի և Իրանի հարցերով այդ երկրի հատուկ ներկայացուցիչ Ռաբերթ Մալիի կողմից ներկայացված երկքաղաքացի բանտարկյալների ազատ արձակման պահանջի վերաբերյալ լրագրողի հարցին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քնանի Չաֆին ասել է.«ԻԻՀ-ն անկախ ՀԳՀԾ-ի խնդրից բազմիցս տարբեր միջոցներով ամերիկյան կողմին իր պատրաստակամությունն է հայտնել բանտարկյալներին հարցը քննարկելու վերաբերյալ»:

Հայտարարելով կայացած համաձայնության անհապաղ գործադրման հարցում Իրանի պատրաստակամության մասին, Քանանի Չաֆին ասել է.«Մենք պատրաստ ենք այս համաձայնության գործադրմամբ, ԱՄՆ-ի դաժան ու անօրինական պատժամիջոցները խախտելու սին մեղադրանքներով կալանավորված և այդ երկրի դատական համակարգի անարդարաությանը զոհ դարձած  իրանցիների համար հնարավորություն ստեղծել ազատ արձակվել և արագ վերադառնալ իրենց ընտանիքների մոտ»: