Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը ցուցադրվել են Ռուսաստանում «Բանակ 2022» ցուցահանդեսում
Ռուսաստանի «Բանակ-2022»-ը ցուցահանդեսում ցուցադրել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք խփում են անօդաչու թռչող սարքերը մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա։
Sputnik-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայացուցիչն այս առնչությամբ ասել է. «Ցուցադրվեծ իրանական ՀՕՊ համակարգն ունի բարձր, կարճ և միջին հեռահարություն»։
AD-08 ՀՕՊ-ը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և ցածր թռչող թիրախների դեմ պայքարելու համար և այն գործում է կարճ հեռավորության վրա, մինչև 8 կմ հեռավորության և մինչև 5 կմ բարձրության վրա և կարող է խոցել մինչև չորս թիրախ միաժամանակ:
AD-120 համակարգը աշխատում է 120 կմ հեռավորության և մինչև 27 կմ բարձրության վրա։
AD-200-ը կարող է հայտնաբերել մինչև վեց թիրախ 27 կմ բարձրության և 200 կմ հեռավորության վրա։
Նա հավելել է.«Դրանք բոլորը կարող են տարբեր հեռահարություններով ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը»։