Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը ցուցադրվել են Ռուսաստանում «Բանակ 2022» ցուցահանդեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i179696-Իրանի_հակաօդային_պաշտպանության_համակարգերը_ցուցադրվել_են_Ռուսաստանում_Բանակ_2022_ցուցահանդեսում
Ռուսաստանի «Բանակ-2022»-ը ցուցահանդեսում ցուցադրել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք խփում են անօդաչու թռչող սարքերը մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 17, 2022 13:03 Asia/Tehran

Ռուսաստանի «Բանակ-2022»-ը ցուցահանդեսում ցուցադրել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք խփում են անօդաչու թռչող սարքերը մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա։

Sputnik-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայացուցիչն այս առնչությամբ ասել է. «Ցուցադրվեծ իրանական ՀՕՊ համակարգն ունի բարձր, կարճ և միջին հեռահարություն»։

AD-08 ՀՕՊ-ը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և ցածր թռչող թիրախների դեմ պայքարելու համար և այն գործում է կարճ հեռավորության վրա, մինչև 8 կմ հեռավորության և մինչև 5 կմ բարձրության վրա և կարող է խոցել մինչև չորս թիրախ միաժամանակ:

AD-120 համակարգը աշխատում է 120 կմ հեռավորության և մինչև 27 կմ բարձրության վրա։

AD-200-ը կարող է հայտնաբերել մինչև վեց թիրախ 27 կմ բարձրության և 200 կմ հեռավորության վրա։

Նա հավելել է.«Դրանք բոլորը կարող են տարբեր հեռահարություններով ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը»։