Բահադորի Ջահորմի. Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն անիմաստ է
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է. «Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն անիմաստ է: Այս երկրին դիմակայելու ճանապարհը պետք է լինի ուժով, արժանապատվությամբ և բավարար երաշխիքներով»։
Օգոստոսի 19-ին 1953 թվականին Իրանի կառավարության դեմ ամերիկյան հեղաշրջման տարելիցի օրն էր:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադրի Ջահրոմին, այդ կապակցությամբ թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է հեղաշրջման դասերին, որոնք մնացել են իրանցի ժողովրդի մտքում։
Բահադորի Ջահորմին գրել է. «Օգոստոսի 19-ի հեղաշրջման 3 դասերը միշտ մնացել են Իրանի ժողովրդի մտքում և դարձել քաղաքական գործիչների որոշումների կայացման չափանիշը. ԱՄՆ-ն վախենում է անկախ և հզոր Իրանից: Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ին վստահելն իմաստ չունի: Այդ երկրի հետ հարաբերությունները պետք է հիմնվեն ուժի, արժանապատվության և երաշխիքների հիմամբ»։