Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/iran-i179902-Իրանի_ռազմական_պատվիրակությունն_այցելել_է_Ադրբեջան
ԻԻՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ հանդիպել է այդ երկրի ռազմական բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 07:51 Asia/Tehran

ԻԻՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ հանդիպել է այդ երկրի ռազմական բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների հետ:

Հանդիպման ժամանակ Իրանի պատվիրակության անդամներն ընդգծել են երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ տարբեր ոլորտներում։

Իրանի  պատվիրակության ղեկավար, բրիգադի գեներալ Ֆարհադ Արիան Ֆարն ասել է, որ այս հնգօրյա այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն  պաշտպանության և անվտանգության ոլորտների պաշտոնյաների հետ, կկազմվեն երկու երկրների համագործակցության ճանապարհային քարտեզները, կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ՝ ապահովելու տարանցիկ երթուղու և էներգետիկայի անվտանգությունը, մասնակցությունը պաշտպանական պատրաստությանը և ազատագրված տարածքների վերակառուցմանը։

Գեներալ  Արիան Ֆարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Ադրբեջանի   հետ։