Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ
https://parstoday.ir/hy/news/iran-i179926-Թուրքիայում_խոշոր_վթարի_հետևանքով_մահացել_են_հրշեջներ_բուժաշխատողներ_լրագրողներ
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 11:18 Asia/Tehran
  • Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:

Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 հոգի:

Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են երկու հրշեջ, երկու բուժաշխատող և երկու լրագրող:

armenpress.am