Իրանը պատրաստ է Հնդկաստանի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել Չաբահար նավահանգստի զարգացման նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i180042-Իրանը_պատրաստ_է_Հնդկաստանի_հետ_երկարաժամկետ_պայմանագիր_կնքել_Չաբահար_նավահանգստի_զարգացման_նպատակով
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է Չաբահար նավահանգստի զարգացման համար Հնդկաստանի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու Իրանի պատրաստակամության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 22, 2022 08:44 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է Հնդկաստանի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքել Չաբահար նավահանգստի զարգացման նպատակով

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է Չաբահար նավահանգստի զարգացման համար Հնդկաստանի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու Իրանի պատրաստակամության մասին։

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնվալը  կիրակի օրը հանդիպել  է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի  հետ։

Հանդիպմանը Ղասեմին Իրանի կառավարության պատրաստակամությունն է հայտնել երկարաժամկետ պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ՝  Չաբահար նավահանգստում՝ հյուսիս-հարավ միջանցքն ավելի ակտիվացնելու և այս նավահանգստից ապրանքների տարանցումը զարգացնելու նպատակով հնդկական կողմից ներդրումներ ներգրավելու համար:

Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը շատ մեծ հզորություններ ունի, հավելելով. «Իրանը կարող է այդ պոտենցիալ կարողություններն իրացնել Հնդկաստանի օգնությամբ»։

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնվալն ընդգծել է Չաբահար նավահանգստի կարևորությունը տարածաշրջանում բեռների տարանցման ծավալների ավելացման հարցում, հավելելով, «Չաբահար նավահանգիստը կարող է կրճատել բեռնափոխադրումների ճանապարհը, ծախսերն ու ժամանակը»։