Իրանցի երիտասարդները նվաճել են ամերիկյան Inverse փառատոնի ոսկե մեդալը
Զբոսաշրջության մենեջմենթի գիտական ասոցիացիայի ուսանողները և Թեհրանի համալսարանի դասախոսները «American Inverse International Festival 2022»-ում ոսկե մեդալ են նվաճել։
Թեհրանի համալսարանի զբոսաշրջության մենեջմենթի դասախոսների և ուսանողների թիմը ոսկե մեդալ է նվաճել «Innoverse Expo 2022» ամերիկյան նորարարություններ և գյուտեր համաշխարհային մրցույթում։
Գյուտերը դատավորների կողմից գնահատվել են նորարարության, նախագծի բնույթի, մատչելիության, սոցիալական և տնտեսական ազդեցության և շուկայական հնարավորությունների առումով, և Իրանի թիմը նվաճել է այս միջազգային փառատոնի ոսկե մեդալը:
Մրցույթների այս շրջանում աշխարհի ավելի քան 25 երկրների գյուտարարներ մասնակցել են այս փառատոնին՝ ներկայացնելով 1050 գյուտեր, և նորարարություններ։
Իրանի թիմն այս միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել նորարարության, նախագծի բնույթով, մատչելիության, և սոցիալական ազդեցության առումոբ և արժանացել ոսկե մեդալի։