Իրանը դատապարտել է ամերիկյան բանակի հարձակումը Սիրիայի ժողովրդի վրա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Սիրիայի ժողովրդի և ենթակառուցվածքների դեմ ԱՄՆ բանակի ագրեսիան համարել է այս երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության խախտում և դատապարտել է այն։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին Սիրիայի ժողովրդի դեմ ԱՄՆ բանակի ագրեսիան որակել է որպես ահաբեկչություն ժողովրդական խմբավորումների և հակաօկուպացիոն պայքարի դեմ։
Քանանի Չաֆին հստակեցրել է. «Ամերիկացի զինվորականների շարունակական ներկայությունը Սիրիայի որոշ հատվածներում հակասում է միջազգային օրենքներին, խախտում է այս երկրի ազգային ինքնիշխանությունը և համարվում է օկուպացիա: Ուստի ամերիկյան ուժերը պետք է անհապաղ լքեն Սիրիան և դադարեցնեն երկրի նավթի և հացահատիկը կողոպուտը»։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարը պատրվակ է օկուպացիայի համար, հավելելով .«Ամերիկացի պաշտոնյաների այն խոստովանությունը, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից, դեռ չի ջնջվել տարածաշրջանի բնակչության հիշողությունից»: