Օգոստոս 26, 2022 12:38 Asia/Tehran
  • NPT պայմանագրի քննարկման 10-րդ նիստում  Իրանն ընդգծել է Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ օտար երկրների վճռական դիրքորոշման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը կարևորել է միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելք կերտելու և Սիոնիստական ​​ռեժիմի հարյուրավոր ատոմային մարտագլխիկներին դիմակայելու անհրաժեշտությունը:

Ուրբաթ որը, Մաջիդ Թախտռավանչին Նյու Յորքում իրանցի լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) 10-րդ վերանայման համաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության ակտիվ ներկայությանը, հավելել է. «Մերձավոր Արևելքի հարցը՝ որպես միջուկային զենքից զերծ տարածաշրջան, այն կարևոր բանավեճերից է, որով տուժում են այս տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ Սիոնիստական ​​ռեժիմը, որպես հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունեցող միակ ռեժիմը, պատրաստ չէ միանալ NPT-ին և նրա միջուկային օբյեկտները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ չեն»:

Թախթռավանչին ընդգծել է. «Ցավոք սրտի, միջուկային զենք ունեցող երկրները, հակառակ NPT պայմանագրի 6-րդ հոդվածին, չեն կատարել իրենց պարտավորությունները և չեն շարժվել դեպի միջուկային զինաթափում, մինչդեռ խոստացել էին բարեխղճորեն շարժվել դեպի միջուկային զինաթափում»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ