Մայիս 09, 2024 17:55 Asia/Tehran
  • Իրանի միջուկային դոկտրինի փոփոխություն՝ Իսլամական Հանրապետության գոյությանը սպառնացող վտանգի դեպքում

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ընդգծելով, որ Թեհրանը միջուկային ռումբ արտադրելու որոշում չունի ասել է,- Եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, երկրի միջուկային դոկտրինը անխուսափելիորեն կփոխվի։

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հավելել է, -Եթե Սիոնիստական ​​ռեժիմը համարձակվի վնասել Իրանի միջուկային օբյեկտները, Թեհրանի զսպման աստիճանը տարբեր կլինի։
Խարազին հավելել է, -Ինչպես Իրանի զինվորական պաշտոնյաներն են հայտարարել, եթե Իսրայելի ռեժիմը ցանկանա հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա հնարավոր է  վերանայել Իրանի միջուկային դոկտրինն ու քաղաքականությունը և հրաժարվել անցյալում հայտարարված  նկատառումներից։

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ մերժելով  Պաղեստինում երկու պետություն նախագածի  իրականացման հնարավորությունը  և անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ցանկացած ծրագրին հետամուտ լինելու Սիոնիստական ռեժիմի սադրանքին, հստակեցրել է,-Պաղեստինի հարցում Իրանի քաղաքականությունն ու առաջարկը անկախ պետություն ստեղծելն է։ Պետություն որտեղ մահմեդականները, հրեաները, քրիստոնյաները և տարբեր հակումներով  բոլոր  մարդիկ կկարողանան ապրել  իրար կողքի։ 

Խարազին նաև քննադատել է Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի  երկակի մոտեցումը և ասել, որ եթե Ամերիկան ​​ցանկանում է ճնշում գործադրել Իսրայելի ռեժիմի վրա, ապա առաջին հերթին պետք է դադարեցնի այդ ռեժիմին զենքի մատակարարումը։
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը նշելով,որ Իրանը վճռական է  տարածաշրջանում դիմադրության առանցքին աջակցելու հարցում  և ընդգծելով, որ այս առանցքի յուրաքանչյուր անդամ որոշումներ է կայացնում հրապարակային պայմաններից ելնելով և գործում է ինքնուրույն,  ասել է,- Պաղեստինի դիմադրության ուժերը կանգնած են  Իսրայելի ռեժիմի դեմ։

Պիտակ