Մեկնաբանություն - Հայացք՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի Իրան կատարած այցին
(last modified Thu, 14 Nov 2024 15:00:14 GMT )
Նոյեմբեր 14, 2024 18:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հայացք՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի Իրան կատարած այցին

Սահաբ-Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թեհրան՝ հանդիպելու և զրուցելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։

Սա Գրոսիի առաջին այցն է Թեհրան Մասուդ  Փեզեշքյանի գլխավորած Իրանի 14-րդ կառավարության ձևավորումից հետո։

Այս այցը տեղի է ունենում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստից մի քանի օր առաջ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի այցերը Թեհրան և, փոխադարձաբար Վիեննայում՝  Գործակալության կենտրոնակայանում կամ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումները վերաբերում են Իրանի և Գործակալության միջև առկա տարաձայնություններին,որոնք առաջացել են Համատեղ  գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ 

2018 թվականին, իր նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում սիոնիստների և արմատական ​​հանրապետականների ազդեցության տակ դուրս եկավ ՀԳՀԾ-ից։ Թրամփն ու արմատական ​​հանրապետականները կարծում էին, որ այս քաղաքականությամբ կարող են թուլացնել Իրանը և իրենց պահանջները պարտադրել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ըստ Գործակալության նախկին գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյի 15 զեկույցների՝ ՀԳՀԾ-ի համաձայնագրի իրականացման ընթացքում և նույնիսկ այս համաձայնագրից Թրամփի դուրս գալուց մեկ տարի անց Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան մյուս կողմերի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների չկատարման, հինգ  փուլով դադարեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

Այնուամենայնիվ Սիոնիստական ​​ռեժիմը և նրա դաշնակիցները Եվրոպայում և ԱՄՆ-ում մշտապես ձգտում են Իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակներում ռազմական ներկայացնել Իրանի խաղաղ միջուկային ծրագրերը և այդ նպատակով օգտագործում են նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Ելնելով դրանից՝ Ռաֆայել Գրոսիի ղեկավարած գործակալությունը շատ դեպքերում Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելու համար իր տեխնիկական դերի սահմանը հատել է , և Գործակալության գլխավոր տնօրենի կողմից Կառավարիչների խորհրդին ներկայացված զեկույցները եղել են սիոնիստական ​​լոբբիի և  Եվրոպայում ու ԱՄՆ-ում հակաիրականան շարժումների ազդեցության տակ։

Դա այն դեպքում,երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում  մշտապես փորձել է շարունակել իր տեխնիկական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
Այժմ Ռաֆայել Գրոսին Իրան է ժամանել տարածաշրջանային  զգայուն  պայմաններում: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Գործակալության հետ NPT-ի շրջանակներում որոշ օբյեկտներում ուրանի բարձր հարստացման կասկածելի դեպքեր լինելու պնդումների վերաբերյալ: Եթե ​​Գործակալության գլխավոր տնօրենը ձգտի անցյալ և ներկա պայմանավորվածությունների շրջանակներում լուծել Իրանի և Գործակալության միջև առկա թյուրիմացությունները  և ոչ թե առաջնորդվի սիոնիստների անհիմն պնդումներով , ապա համագործակցության ճանապարհը պատրաստ է։  

Փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ Իրանի հետ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությունը այս միջազգային կառույցի տեխնիկական վերահսկողության շրջանակներում է իրականանում, 5+1 խմբի հետ Իրանի բանակցությունների հարթակն ապահովվում  է միջուկային համաձայնությունների իրականացման համար։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական միջազգային հարցերով տեղակալ՝ Քազեմ Ղարիբաբադին, ով երկու շաբաթ առաջ Վիեննայում հանդիպել էր Գրոսիի հետ, այս այցի մասին ասել էր. -Այս ուղևորությունն իրականացվում է  Իրանի և Գործակալության փոխգործակցության ինչպես նաև 2023 թվականի մարտի 4-ին երկու կողմերի համատեղ հայտարարության շրջանակում։

Իրանը մտադիր Գործակալության հետ համագործակցությունը շարունակել իր երաշխիքային պարտավորությունների շրջանակներում, միթե քաղաքական դրդապատճառներով որոշ երկրներ փորձեն վնասել Գլխավոր տնօրենի ջանքերին և Իրանի ու Գործակալության միջև առաջընթաց հարաբերություններին։