Արտաքին գործերի նախարար. Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները
(last modified Thu, 14 Nov 2024 13:47:43 GMT )
Նոյեմբեր 14, 2024 17:17 Asia/Tehran
  • Արտաքին գործերի նախարար. Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները

Սահաբ - Իրանի ԱԳ նախարարն ասել է.- «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ նախորդ պայմանավորվածությունների շրջանակներում վերսկսել միջուկային բանակցությունները»։

«Սահաբ» ցանցը հղում անելով Իրանի ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA) հաղորդել է,որ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո ասել  է. «Շատ լավ և կառուցողական բանակցություններ տեղի ունեցան և  ինչ-որ կերպ որոշվեց Թեհրանի և Գործակալության  համագործակցության ապագա ուղին»։

Արաղչին ասել է․-«Իրանի Իսլամական Հանրապետությունը բարյացակամորեն կատարեց ՀԳՀԾ  միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, սակայն մյուս կողմն էր, որ դուրս եկավ համաձայնագրից, և քանի որ Թեհրանը համոզված է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում, նա խնդիր չունի համագործակցել  ՄԱԳԱՏԷ-ի հետ  և ի վիճակի է շարունակել համագործակցությունը, բայց պայմանով, որ մյուս կողմը լավապես կատարի իր պարտավորություններն ու պարտականությունները»։ 

Իրանի արտաքին գործերի նախարարը հստակեցրել է,-«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը լավ բանակցություններ են տեղի ունեցել և նոր ուղի է նախագծվել միջուկային խնդրի շուրջ Իրանի և Գործակալության և այլոց միջև առկա լարվածությունը նվազեցնելու համար»։ 

Նշելով, որ Գործակալության հետ Իրանի համագործակցությունը հիմնված է Գրոսիի Թեհրան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած փոխըմբռնումների վրա և անշուշտ հաշվի են առնվել նաև նախորդ պայմանավորվածությունները, Արաղչին ասել է.-«Խնդիրները լուծելու համար բանակցություններից բացի այլ խելամիտ լուծում չկա»։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն՝ Ռաֆայել Գրոսին ևս ասել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի միջև ավելի շատ համագործակցության հնարավորություն կա, և երկու կողմերն էլ կարող են առաջընթաց գրանցել երաշխիքների հարցերում և այդ ոլորտներում համագործակցության ամրապնդման գործում»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հստակեցրել է․-«Իրանն ունի տեխնոլոգիական բազմաթիվ հնարավորություններ և իրազեկված է Իրանի միջուկային նոր ձեռքբերումների մասին, հատկապես բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում»։