Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար․ Մենք փոխել ենք տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատարն, անդրադառնալով տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությանը, հայտարարել է․ «Իրանը գործնականում ապացուցել է՝ «հարվածիր ու փախիր», ինչպես նաև՝ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների կողմից զորք ուղարկելու և ժողովուրդներին սպառնալու ժամանակն ավարտվել է»։
Mehr գործակալության հաղորդմամբ՝ գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան նշել է, որ Իրանը գործնականում փոխել է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և ցույց տվել, որ հեռվից հնչող սպառնալիքներն ու զորքերի տեղակայումը չեն կարող փոխել իրավիճակը մարտի դաշտում։
Անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների շահարկումներին, նա հավելել է․ «Ծիծաղելի մեդիա շոուն չի կարող փոխել իրականությունը մարտի դաշտում և հաղթող կողմին»։
Անդրադառնալով Իրանի պատմական անցյալին, նա ընդգծել է․ «Կարդացեք Իրանի հազարամյակների պատմությունը, որպեսզի հասկանաք, որ Իրանի ժողովրդի հետ պետք է խոսել հարգանքի լեզվով»։