Հունիս 17, 2024 09:27 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական դոկտրինում միջուկային զենքը տեղ չունի

Արձագանքելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Եվրոեռյակի համատեղ հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն անհիմն է և պարունակում է կեղծ պնդումներ։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է․ «Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի միջուկային ծրագիրը մշտապես կրել է խաղաղ բնույթ,  և միջուկային զենքը տեղ չունի Իրանի ռազմական և պաշտպանական դոկտրինում»։

Հայտարարության մեջ ասված է․ «Իրանը վճռական է՝ իր իրավունքների և պարտականությունների շրջանակներում շարունակել  կառուցողական փոխգործակցությունն ու տեխնիկական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Իրանը նաև շարունակելու է իրականացնել իր խաղաղ միջուկային ծրագիրը՝  Չտարածման պայմանագրի և համապարփակ երաշխիքների համաձայնագրի հիմամբ»։

Նախարարությունը հայտարարել է, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը   կշարունակվի միջուկային զարգացման ազգային ծրագրի հիման վրա և միջազգային իրավունքների ու պարտավորությունների շրջանակներում, իսկ Արևմուտքի կեղծ պնդումները որևէ արդյունք չեն ունենա։

Հունիսի 15-ին Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են  Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «վերջին գործողությունները»։

 

Պիտակ