Ռուսաստան. Մենք դեմ ենք Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձին
-
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկի
Pars Today - Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին ասել է. «Մենք Անվտանգության խորհրդում դեմ կարտահայտվենք 2015 թվականի 2231 բանաձևով չեղարկված Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմների վերականգնման ցանկացած փորձին»։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հավելել է. «Ռուսաստանը մտադիր է կանխել Իրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմների վերականգնումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, քանի որ Եվրոպական եռյակի երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, կորցրել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «ձգանի» (Snapback) պատժամիջոցների մեխանիզմn օգտագործելու իրավունքը»։ Նա նշել է. «Մեզ և մեր համախոհների համար 2231 բանաձևի ժամկետը լրացել է 2025 թվականի սեպտեմբերի 18-ին: