Իսրայել Կացի ամոթալի հայտարարությունները Գազայի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i247688-Իսրայել_Կացի_ամոթալի_հայտարարությունները_Գազայի_վերաբերյալ
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Իսրայել Կացը, հպարտանալով Գազայում առաջացած ավերածություններով, դրանք ներկայացրել է որպես կանխամտածված քաղաքականության արդյունք և հայտարարել, որ այդ տեսարանները իրեն «լավ զգացողություն» են պարգևում։
(last modified 2026-07-14T13:17:47+00:00 )
Հուլիս 14, 2026 16:44 Asia/Tehran
  • Իսրայել Կացի ամոթալի հայտարարությունները Գազայի վերաբերյալ

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Իսրայել Կացը, հպարտանալով Գազայում առաջացած ավերածություններով, դրանք ներկայացրել է որպես կանխամտածված քաղաքականության արդյունք և հայտարարել, որ այդ տեսարանները իրեն «լավ զգացողություն» են պարգևում։

Pars Today-ը հղում անելով Mehr լրատվական գործակալությանը հաղորդելէ` սիոնիստական ռեժիմի 14-րդ հեռուստաալիքը, որը հարցազրույց է անցկացրել Գազայի հատվածի հյուսիս այցելած պատերազմի նախարար Իսրայել Կացի հետ, նրա խոսքերից բացահայտել է, որ Թել Ավիվը մտադիր է Գազայի հատվածում հիմնել ռազմական բնույթ ունեցող երեք սիոնիստական բնակավայր։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է զգում՝ տեսնելով Գազայի ավերածությունները, Կացն ասել է.
«Լավ զգացողություն է»։
Կացը նաև պնդել է, որ Գազայի հատվածում սիոնիստական բնակավայրերի կառուցումը անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է և կնպաստի բնակավայրերի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանն ու դրանց պաշտպանությանը։
Սիոնիստական ռեժիմը շարունակում է խախտել Գազայում 2025 թվականի հոկտեմբերի 10-ից գործող հրադադարի համաձայնագիրը՝ հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելով Գազայի հատվածի տարբեր շրջաններին։
Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերից ի վեր սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհվել է 1108 պաղեստինցի և 3578 մարդ վիրավորվել է։