Վրաստան. Իրանի հետ հարաբերությունները կընդլայնվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i241074-Վրաստան._Իրանի_հետ_հարաբերությունները_կընդլայնվեն
Վրաստանի նախագահը Թբիլիսիում Իրանի  դեսպանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ նոր դեսպանի ակտիվ մասնակցությամբ Վրաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ կերպով կընդլայնվեն։
(last modified 2026-01-01T14:04:14+00:00 )
Հունվար 01, 2026 17:34 Asia/Tehran
  • Վրաստան. Իրանի հետ հարաբերությունները կընդլայնվեն

Վրաստանի նախագահը Թբիլիսիում Իրանի  դեսպանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ նոր դեսպանի ակտիվ մասնակցությամբ Վրաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ կերպով կընդլայնվեն։


ISNA-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբի հրաժեշտի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Կավլաշվիլիի հետ տեղի է ունեցել այդ երկրի նախագահական պալատում։

Վրաստանի նախագահը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբի հետ հրաժեշտի հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում։ Ես շնորհակալություն հայտնեցի դիվանագետին երկար անցյալ ունեցող երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ջանքերի, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նրա անսասան աջակցության կապակցությամբ և հաջողություն մաղթեցի ապագա գործունեության մեջ։