Սիոնիստական զորքերը նեխուժում են Սիրիայի հարավային շրջաններ
Հունվար 02, 2026 17:39 Asia/Tehran
-
Սիոնիստ զինվորականներ
Pars Today - Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Իսրայելի ռեժիմի զորքերը, շարունակելով իրենց ագրեսիան Սիրիայի տարածքում, ներխուժել են Սիրիայի Կունեյտրա նահանգի շրջաններ։
Սիրիայի տարածք մտնելուց հետո Սիոնիստական ռեժիմի պարեկային ուժերը տեղակայվել են Կունեյտրայի արվարձաններում։ Սիոնիստական զորքերը նաև անցակետ են տեղադրել Ումմ ալ-Ազամ և ալ-Մուշիրիֆա երկու գյուղերի միջև ընկած տարածքում։ Բաշար ալ-Ասադի կառավարության անկումից հետո Սիոնիստական ռեժիմի բանակը ակտիվացրել է իր հարձակումները Սիրիայի ենթակառուցվածքների և ռազմական կենտրոնների վրա, և վերջին ամիսներին մի քանի անգամ ռմբակոծել է այդ երկրի ռազմական կենտրոնները։