ԻՀՊԿ նավատորմի կողմից ամերիկյան նավի բռնագրավման ու ազատ արձակման գործողության մանրամաաները
https://parstoday.ir/hy/news/iran-i180782-ԻՀՊԿ_նավատորմի_կողմից_ամերիկյան_նավի_բռնագրավման_ու_ազատ_արձակման_գործողության_մանրամաաները
Առանց նավավարի ամերիկյան լողամիջոցի հետ կապված ԻՀՊԿ- ծովուժի գործողությունների նպատակը եղել է հնարավոր վթարը կանխելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 08:48 Asia/Tehran

Առանց նավավարի ամերիկյան լողամիջոցի հետ կապված ԻՀՊԿ- ծովուժի գործողությունների նպատակը եղել է հնարավոր վթարը կանխելը:

Երեքշաբթի օրն առանց նավավարի ամերիկյան  նավը, որի նավիգացիոն համակարգը խափանվել էր, տեղափոխվել է Պարսից ծոցում գտնվող ԻՀՊԿ նավատորմի օժանդակ նավի կողմից։

Միջադեպից հետո, ամերիկյան ծովուժը փորձեց հոլիվուդյան սցենարով ինչ որ պատմություն ներկայացնել՝ թաքցնելու իր ձախողումը: Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի ուշ նավն ազատ է արձակվել՝ այն քաշող ԻՀՊԿ նավի նավապետի որոշմամբ:

Վերջին շաբաթներին ամերիկյան մեծ թվով լողամիջոցներ, խախտելով առանց նավավարի նավերի լողալու կանոնները, Բահրեյնից մուտք են գործել միջազգային ջրեր, ինչը խնդիրներ է առաջացրել նավագնացության ուղիներում:

Նման նավերը, որոնց գործուղման նպատակները հայտնի չեն, կարող են անկանախտեսելի վթարների պատճառ դառնալ՝ նավիագցիոն համակարգի խափանման պատճառով: