Իրանի արտգործնախարար. Ես Ուկրաինայի հարցով Եվրոպայի առաջնորդներից մեկի ուղերձն եմ փոխանցել Ռուսաստանին
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ինքը Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդներից մեկի ուղերձի կրողն է Ռուսաստանին և ասել, որ գաղափարներ կան, որոնք կօգնեն Ուկրաինայում խաղաղություն հաստատել, և դադարեցնել պատերազմը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը այսօր (չորեքշաբթի) Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և զրույցից հետո ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով և հստակ արտահայտւել է իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ։
Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում հետաքրքրություն են ներկայացնում որոշ հումանիտար հարցեր, բանտարկյալները և Զապորոժիեի ատոմակայանը, և այս իրավիճակից դուրս գալու համար պետք է օգտագործել բոլոր առկա կարողությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը, որը խաղաղ միջուկային հարցում աշխարհում գլխավոր դերակատարներից է, պատրաստ է ցանկացած օգնության և համագործակցության՝ այս ատոմակայանում և նրա շրջակա միջավայրում անվտանգություն հաստատելու համար։
Ամիր Աբդոլլահյանը նշել է նաև Իրանի լրջությունը երկարաժամկետ համաձայնության հասնելու հարցում՝ անդրադառնալով պատժամիջոցների վերացման բանակցություններին և ընդգծեց, որ եթե Ամերիկան իրատեսորեն գործի և ամրապնդի առկա տեքստը, համաձայնության հասնելը հեռու չէ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս ասուլիսում նույնպես հայտարարեց, որ Մոսկվան լիովին բավարարված է միջուկային համաձայնագրի վերակենդանացման վերջնական տեքստով: