Ռայիսի. Իսլամի մարգարեն և նրա ընտանիքը իսլամական ումմայի միասնության խորհրդանիշն են
https://parstoday.ir/hy/news/iran-i180876-Ռայիսի._Իսլամի_մարգարեն_և_նրա_ընտանիքը_իսլամական_ումմայի_միասնության_խորհրդանիշն_են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Ահլ ալ Բեյթի (Իսլամի մարգարեն և նրա ընտանիքը) համաշխարհային ժողովը իսլամական ումմայի միասնության և մարդկային հասարակության մեջ հույսի ստեղծման խորհրդանիշ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 13:00 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Ահլ ալ Բեյթի (Իսլամի մարգարեն և նրա ընտանիքը) համաշխարհային ժողովը իսլամական ումմայի միասնության և մարդկային հասարակության մեջ հույսի ստեղծման խորհրդանիշ է։

Հինգշաբթի օրը Թեհրանում նախագահ Սեյդա Էպրահիմ Ռաիսիի և Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար այաթոլլահ Ռեզա Ռամեզանիի ներկայությամբ տեղի ունեցավ  ասամբլեայի 7-րդ ընդհանուր ժողովի բացման արարողությունը:

Այս արարողության ժամանակ Սայեդ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ այսօր մարդկության մեջ արդարությունը կորել է, և Ահլ ալ-Բեյթն աշխարհում արդարություն փնտրելու գաղտնիքն է: Նա նշել է. «Արդարությունը թաքնված է բոլոր մարդկանց էության մեջ»։

Նախագահը հավելել է. «Աշխարհը հատուկ ուշադրություն է դարձնում Ահլ ալ-Բեյթի (Իսլամի մարգարեն և նրա ընտանիքը) դպրոցի վրա, քանի որ այս դպրոցում կա ճշմարտություն և արդարություն, մարդասիրություն և ամբողջական ռացիոնալություն»:

Նրա խոսքով. «Այսօր երիտասարդների ուշադրությունը, հատկապես Արևմուտքում, կրոնի և հոգևորության նկատմամբ մեծացել է: Աճել է նաև ուշադրությունը կրոնի և բարոյականության նկատմամբ, ինչը մեծ պատասխանատվություն է այստեղ հավաքված թանկագին գիտնականների համար»: