ԻԻՀ առաջնորդ. Իսլամական Հանրապետությունը հետ մղեց իմպերիալիզմի յոթգլխանի վիշապին
https://parstoday.ir/hy/news/iran-i181076-ԻԻՀ_առաջնորդ._Իսլամական_Հանրապետությունը_հետ_մղեց_իմպերիալիզմի_յոթգլխանի_վիշապին
ԻԻՀ մեծարգո առաջնորդը Ահլե բեյթի Համաշխարհային վեհաժողովի անդամների և այս վեհաժողովի 7-րդ համագումարին մասնակցող հյուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Իսլամական Հանրապետությունը ոգեշնչված Ահլե Բեյթից հետ մղեց իմպերիալիզմի յոթգլխանի վիշապին ու առաջադիմեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2022 14:10 Asia/Tehran

ԻԻՀ մեծարգո առաջնորդը Ահլե բեյթի Համաշխարհային վեհաժողովի անդամների և այս վեհաժողովի 7-րդ համագումարին մասնակցող հյուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Իսլամական Հանրապետությունը ոգեշնչված Ահլե Բեյթից հետ մղեց իմպերիալիզմի յոթգլխանի վիշապին ու առաջադիմեց:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր կայացած  հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը, որպես  գերիշխանության համակարգի դիմաց  Ահլե Բեյթի ծածանած դրոշ համոզված է,որ իսլամական աշխարհում չկա կրոնական, էթնիկ, աղանդավորական և ռասայական բաժանարար գիծ և միակ իրական գիծը իսլամ աշխարհի և համաշխարհային իմպերիալիզմի ճակատի միջև սահմանազատումն է: 

Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Այսօր Իսլամական Հանրապետությունը, որպես օրինակելի  և կենդանի իրականություն, կարողացել է տոկունություն դրսևորել բոլոր տեսակի  թշնամությունների  և հարձակումների դեմ և այդ նոր աճեցված տնկին վերածել ծեր ծառի։ Անշուշտ, օրինակելի լինելը չի ​​նշանակում հետևել քաղաքական կառուցվածքին, այլ նշանակում է հավատարիմ մնալ լուսահոգի Իմամ Խոմեյնիի  սկզբունքներին ու գաղափարներին»։

Նշելով,որ բռնություններին ընդդիմանալու հարցում այլ ժողովուրդներին հորդորելը  տիրակալական համակարգի զայրույթի և նրանց թշնամանքի պատճառն է, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Տարբեր երկրներում Ամերիկայի հանցավոր ծրագրերը խափանելը, որի օրինակներից մեկն ԻԼԻՊՆ է,  իրանաֆոբիայի և շիաֆոբիայի ծավալուն քարոզչության  և այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ Իրանին մեղադրելու պատճառ է հանդիսացել»։

Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, գերիշխողների մեղադրանքներն համարել է իսլամական համակարգի զգալի առաջընթացը կանխելու  գործում նրանց անկարողության հետևանք և հավելել է.«Իհարկե, բոլորը պետք է զգոն լինեն  իմպերիալիստական քաղաքականության դիմաց և չուղեկցեն նրանց»:

Նշելով,որ  իմպերիալիզմի ներկա քաղաքականությունն է՝իսլամական աշխարհում տարակարծություններն ու անիրական բաժանարար գծերն ավելի խորացնելը, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հստակեցրել  է.«Շիաների ու սուննիների  և արաբների ու պարսիկների միջև պատերազմ հրահրելն ու դավեր նյութելը, շիային շիայի և սունիին սունիի դեմ հանելը,  ինչն այժմ նկատվում է որոշ երկրներում, մեծ սատանայի՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որից մենք պետք է զգուշանանք»:

Այաթոլլահ Խամենեին վերջում նշել է, որ իսլամական աշխարհի ապագան լուսավոր է, որում շիաները կարող են մեծ դերակատարում ունենալ։