Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի պատվիրակության հայաստանյան այցի ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/iran-i181124-Իրանի_Արևելյան_Ատրպատական_նահանգի_պատվիրակության_հայաստանյան_այցի_ձեռքբերումները
Արևելյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է. «Հայաստան այցը կատարվել է որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ մասնավոր հատվածի արտահանումը դյուրացնելու և կապի ու տարանցիկ ենթակառուցվածքների ծրագրերն ավարտելու նպատակով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 08:43 Asia/Tehran

Արևելյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է. «Հայաստան այցը կատարվել է որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ մասնավոր հատվածի արտահանումը դյուրացնելու և կապի ու տարանցիկ ենթակառուցվածքների ծրագրերն ավարտելու նպատակով»։

Աբեդին Խորրամը Հայաստան կատարած եռօրյա այցից վերադառնալուց հետո, Արևելյան Ատրպատական նահանգի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում նշել է. «Կառավարության պաշտոնյաների և տնտեսական համալիրների, արդյունաբերության և Թավրիզի Առևտրի պալատի ներկայությամբ իրականացվել է երկրորդ այցը դեպի Հայաստան»։

Նա նշել է. «Ուղևորության նպատակներից մեկն էր հանդիպել և քննարկել մասնավոր հատվածի և Արևելյան Ատրպատական նահանգի Առևտրի պալատի հետ հայ գործարարների և ձեռներեցների համագործակցությունը և ներկայացնել նահանգի կարողությունները՝ ներդրումները և առևտուրը մեծացնելու նպատակով»:

Խորրամն ասել է. «Այցի ընթացքում արդյունավետ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարների հետ, և որոշվել է ուսումնասիրել ու լուծել առկա խոչընդոտները՝  որպեսզի կողմերը կարողանան հեշտությամբ գործել տարանցման և առևտրի ոլորտում, ինչպես նաև նվազեցնել մաքսային սակագների մի հատվածը մինչև հնարավոր նվազագույնի»:

Նա հավելել է. «Այս ճամփորդությանը մասնակցում էին նաև համալսարանի պաշտոնյաներ և Հայաստանի արդյունաբերական քաղաքները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին ներդրումներ կատարել տեխնոլոգիական ոլորտում և գիտելիքահենք ընկերություններում»։

Արևելյան Ատրպատականի նահանգապետը մատնանշելով, որ ՀՀ Սյունիքի մազրում բացվել է  Իրանի գլխավոր հյուպատոսությունը, նշել է. «Այս բոլոր այցերի նպատակն է բարելավել; Հայաստանի հետ հարաբերությունները»։

Նրա խոսքով. «Հայաստանի մասնավոր հատվածից բաղկացած պատվիրակությունն առաջիկայում կժամանի Արևելյան Ատրպատական նահանգ՝ բարելավելու տնտեսական և առևտրային հարաբերությունները և ծանոթանալու նահանգի կարողություններին ու ներուժին»։

Հայաստանում Արևելյան Ատրպատական նահանգի պատվիրակության կազմում էին նահանգի տնտեսական, մշակութային և ակադեմիական հաստատությունների մի խումբ ղեկավարներ, Թավրիզի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի մի շարք անդամներ և նահանգի մի շարք մասնավոր հատվածի գործարարներ, արտադրողներ և արտահանողներ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio