Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի անվտանգությունը պահպանող ինքնաթիռները շուրջօրյա թռիչք են իրականացնում սահմաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i181132-Գեներալ_մայոր_Մուսավի._Իրանի_անվտանգությունը_պահպանող_ինքնաթիռները_շուրջօրյա_թռիչք_են_իրականացնում_սահմաններին
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն անդրադառնալով Իրանի անվտանգությանն ուղղված՝ բանակի գործողություններին, ասել է, «ԻԻՀ պարեկային ինքնաթիռները շուրջօրյա ռեժիմով թռիչք են իրականացնում սահմաններին և ապահովում դրանց անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2022 12:49 Asia/Tehran

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն անդրադառնալով Իրանի անվտանգությանն ուղղված՝ բանակի գործողություններին, ասել է, «ԻԻՀ պարեկային ինքնաթիռները շուրջօրյա ռեժիմով թռիչք են իրականացնում սահմաններին և ապահովում դրանց անվտանգությունը»:

Գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին ասել է.-«Բանակի  ցամաքային, ծովային և օդային գործողությունները  իրականացվում են մշտական ռեժիմով»։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը տեղակայված են երկրի արևելյան և արևմտյան սահմանների որոշ հատվածներում,  Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Եթե ամենաչնչին անթույլատրելի անօրինական մուտք կատարվի մեր երկիր, մենք խիստ կարձագանքենք»:

Գեներալ-մայոր Մուսավին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ուսումնական ծրագրերի մասին ասել է. «Մշտապես արդիական լինելու և թշնամիներից հետ չմնալու համար, իրականացվում են արդիականացման ​​աշխատանքներ և թարմացվում են պաշարները: Բացի այդ, ըստ օրվա կարքիների ու հնարավոր սպառնալիքների համաձայն, անցկացվում են նաև վարժանքներ»։