Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի անվտանգությունը պահպանող ինքնաթիռները շուրջօրյա թռիչք են իրականացնում սահմաններին
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն անդրադառնալով Իրանի անվտանգությանն ուղղված՝ բանակի գործողություններին, ասել է, «ԻԻՀ պարեկային ինքնաթիռները շուրջօրյա ռեժիմով թռիչք են իրականացնում սահմաններին և ապահովում դրանց անվտանգությունը»:
Գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին ասել է.-«Բանակի ցամաքային, ծովային և օդային գործողությունները իրականացվում են մշտական ռեժիմով»։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը տեղակայված են երկրի արևելյան և արևմտյան սահմանների որոշ հատվածներում, Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Եթե ամենաչնչին անթույլատրելի անօրինական մուտք կատարվի մեր երկիր, մենք խիստ կարձագանքենք»:
Գեներալ-մայոր Մուսավին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ուսումնական ծրագրերի մասին ասել է. «Մշտապես արդիական լինելու և թշնամիներից հետ չմնալու համար, իրականացվում են արդիականացման աշխատանքներ և թարմացվում են պաշարները: Բացի այդ, ըստ օրվա կարքիների ու հնարավոր սպառնալիքների համաձայն, անցկացվում են նաև վարժանքներ»։