Իրանական քաղաքակրթության և արվեստի գեղեցկության ցուցադրություն՝ Քիշ կղզիի մշակութային ցուցահանդեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i181250-Իրանական_քաղաքակրթության_և_արվեստի_գեղեցկության_ցուցադրություն_Քիշ_կղզիի_մշակութային_ցուցահանդեսում
Իրանական մշակութային ցուցահանդեսի առաջին փուլընամց է կացվում Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում՝ կենտրոնանալով գեղարվեստական ​​գործունեության, էթնիկ խմբերի, հագուստի և զբոսաշրջության վրա:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 07:45 Asia/Tehran

Իրանական մշակութային ցուցահանդեսի առաջին փուլընամց է կացվում Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում՝ կենտրոնանալով գեղարվեստական ​​գործունեության, էթնիկ խմբերի, հագուստի և զբոսաշրջության վրա:

Ըստ Iran Press լրատվական գործակալության՝ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության, իրանցի ցեղախմբերի նորաձևության և հագուստի ոլորտը, զբոսաշրջության և էլեկտրոնային առևտուրը, մշակութային-զբոսաշրջային ստարտափների միջև մրցակցությունն Իրանի նախագահի բարգավաճման և նորարարության հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարվել են Քիշ կղզում կայացող մշակութային և գեղարվեստական ​​այս իրադարձության կարևոր առանցքները։

Քիշ կղզում ընթացող իրանական մշակույթի ցուցահանդեսում ցուցադրվել են ավանդական և տեղական հագուստներ, փայտե և կաշվե բոլոր տեսակի ձեռագործ աշխատանքներ, ձեռագործ գորգեր ու կարպետներ, հնչում է նաև իրանական ավանդական և տեղական երաժշտություն։

Իրանի մշակութային ցուցահանդեսի առաջին շրջանը չորս օր շարունակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ից 8-ը, կայանում է Քիշ կղզու միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում և հյուրընկալում է  արվեստագետներին, զբոսաշրջիկներին և բոլոր այցելուներին։