Մարանդի. Իրանը չի ընդունի Վիեննայի բանակցությունների բացերն ու անորոշությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i181252-Մարանդի._Իրանը_չի_ընդունի_Վիեննայի_բանակցությունների_բացերն_ու_անորոշությունները
Իրանի բանակցային խմբի խորհրդականը Վիեննայի բանակցություններում ընդգծել է, որ Իրանը չի ընդունի բացերն ու անորոշությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 12:16 Asia/Tehran
  • Մարանդի. Իրանը չի ընդունի Վիեննայի բանակցությունների բացերն ու անորոշությունները

Իրանի բանակցային խմբի խորհրդականը Վիեննայի բանակցություններում ընդգծել է, որ Իրանը չի ընդունի բացերն ու անորոշությունները:

Իրանի ուսանողական լրատվական գործակալության (ISNA) երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, Վիեննայի բանակցություններում Իրանի բանակցային թիմի խորհրդական Մոհամմադ Մարանդին թվիթում գրել է. «Բորելն ԱՄՆ-ի դաշնակիցն է և մոռանում է, որ այս բանակցությունների պատճառն Արևմուտքի կողմից ՀԳՀԾ-ի խախտումն է և պատժամիջոցները, այն առավելագույն ճնշումն է, որն ուղղված է Իրանի քաղաքացիներին նույնիսկ այն դեպքում, երբ Իրանը լիովին հավատարիմ է դրան»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում ասել է, որ ինքը ավելի քիչ հույս ունի, քան անցյալում, որ Վիեննայում համաձայնություն կկայանա ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ։