Բահադորի Ջահրոմի. Իրանը ներքին արտադրության պահեստամասեր է արտահանում Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i181418-Բահադորի_Ջահրոմի._Իրանը_ներքին_արտադրության_պահեստամասեր_է_արտահանում_Ռուսաստան
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ իրանցի ավտոպահեստամասեր արտադրողները արտահանում կիրականացնե դեպի Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2022 04:26 Asia/Tehran

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ իրանցի ավտոպահեստամասեր արտադրողները արտահանում կիրականացնե դեպի Ռուսաստան:

Պատասխանելով  «Ռուսական ավտոմոբիլային 2022 թվականի ցուցահանդես»-ի (MIMS Automobility Moscow) շրջանակներում  Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված 12  փոխըմբռնման հուշագրերի վերաբերյալ Iran Press-ի  հարցին, Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին ասել է. «Ավտոմոբիլային ցուցահանդեսի մեծ մասը զբաղեցնում էին իրանական ընկերությունները: Ցուցահանդեսում ակտիվ ներկայություն ունեին նաև իրանցի պահեստամասեր  արտադրողներն ու  ավտոարտադրողները։

Բահադորի Ջահրոմին հավելել է. «Երկու երկրի  կողմից ստորագրվել են տարեկան 700 միլիոն եվրո արժողությամբ  հուշագրեր, որոնցից մի քանիսը նույնիսկ իրականացվել են, իսկ ֆինանսական գործարքն իրականացվել է ռուբլով ու ռիալով»։

«Դեպի Ռուսաստան ավտոմեքենաների և պահեստամասերի արտահանման առևտրային ուղիներն ուղղված են գյուղատնտեսության, արդյունաբերության, տիեզերական, առևտրային ու երկաթուղային երթուղիների ոլորտներում  երկու երկրների  համագործակցություններին», նշել է  Իրանի կառավարության խոսնակը։