ՄԱԿ-ում Իրանի նոր ներկայացուցիչը հանդիպել է Անտոնիո Գուտերեշի հետ
ՄԱԿ-ում Իրանի նոր ներկայացուցիչը, կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է ՄԱԿ-ի հետ կառուցողական փոխգործակցությունն ու սերտ համագործակցությունը շարունակելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը:
Ջորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նոր ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ իր հավատարմագրերը հանձնել գլխավոր քարտուղարին:
Հանդիպմանն Ամիր Սաիդ Իրվանին ընդգծել է ՄԱԿ-ի հետ կառուցողական փոխգործակցությունն ու սերտ համագործակցությունը շարունակելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը, հատկապես բազմակողմանիության ամրապնդման և միակողմանիության դեմ պայքարի և տարածաշրջանային ճգնաժամերի լուծման ուղղությամբ:
ՄԱԿ-ում Իրանի նոր ներկայացուցիչը, մատնանշելով Իսլամական Հանրապետության կարգավիճակն ու կարողությունները, ինչպես նաև Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները տարածաշրջանի երկրների հետ համագործակցության զարգացման գործում, ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ստեղծման գործում տարածաշրջանի երկրների կառուցողական մասնակցությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադառնալով տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանն ու դերին, ընդգծել է ՄԱԿ-ի հետ Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական համագործակցությունն ու փոխգործակցությունը, հատկապես՝ բազմակողմանիության ամրապնդման գործում և բարձր է գնահատել այս համագործակցության շարունակականությունը։