Իրանում ընթանում են բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-1401» զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i181448-Իրանում_ընթանում_են_բանակի_ռազմացամաքային_ուժերի_Հզորություն_1401_զորավարժությունները
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերը «Հզորություն-1401» զորավարժություններն առաջին անգամ անցկացրել են Սպահանի Նասրաբադ շրջանի հանրային տարածքում,որոնց ընթացքում տեղի են ունեցել գիշերային տեսողության համակարգերով հագեցած ուղղաթիռների օդային շարժական գործողություններ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 08, 2022 13:55 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերը «Հզորություն-1401» զորավարժություններն առաջին անգամ անցկացրել են Սպահանի Նասրաբադ շրջանի հանրային տարածքում,որոնց ընթացքում տեղի են ունեցել գիշերային տեսողության համակարգերով հագեցած ուղղաթիռների օդային շարժական գործողություններ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ այս զորավարժությունները կայացել են Խաթամ ալ-Անբիա կենտրոնական զորակայանի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի, բանակի գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի, բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարիի և Խաթամ ալ-Անբիա կենտրոնական զորակայանի  և ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի մի խումբ բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ:  

Անցած գիշեր Իրանի բանակի ցամաքուժի «Հզորություն-1401» զորավարժություններում ռազմացամաքային և ռազմաօդային ուժերը մի քանի գրոհային  ուղղաթիռներով  առաջին անգամ գիշերով կանխարգելիչ հարձակմամբ լայնածավալ հարձակողական առաջադրանք են իրականացրել նշանակված տարածքում։

Ուղղաթիռների լայնածավալ և համակարգված թռիչքը, գիշերային հրաձգությունը, արագ արձագանքման 65-րդ հատուկ ջոկատների օդային շարժական գործողությունների իրականացումն ամենակարճ ժամկետներում, մանևրային ուժերին ցուցաբերվող աջակցությունը, տեղեկատվության փոխանակումը, օպտիմիզացված «Շաֆաղ» օդ-երկիր հրթիռի փորձարկումն ու գնահատումը և գիշերային տեսողության համակարգերի լայնածավալ օգտագործումը զորավարժությունների այս փուլի գործողություններից են եղել: