Իրանում շարունակվում է «Հզորություն 1401» զորավարժությունը
«Հզորություն 1401» զորավարժությունների գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Բանակի ցամաքային ուժրերը, երկրը պաշտպանելու համար, պատրաստ են ցանկացած գործողության»:
Իրանի բանակի «Հզորություն 1401» ցամաքային զորավարժությունները մեկնարկել են չորեքշաբթի օրը՝ Սպահանի Նասրաբադ ընդհանուր շրջանում՝ գիշերային տեսողության համակարգերով հագեցած ուղղաթիռների օդային գործողություններով։
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին, հինգշաբթի օրը զորավարժությունների շրջանակում հայտարարել է, որ Զինված ուժերը միշտ պետք է արդիականացնեն իրենց պատրաստվածությունը, տեխնիկան և սպառազինությունը, հավելելով. «Բանակի ցամաքային ուժերը, ժամանակակից տեխնիկայի ինտեգրմամբ, կարևոր քայլ են ձեռնարկել՝ հավանական սպառնալիքները հաղթահարելո ուղղությամբ»:
Մուսավին հավելել է. «Այսօր բանակի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը պատրաստ են իրականացնել ցանկացած առաքելություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և սրբազան համակարգը պահպանելու համար, ինչը հնարավոր է դարձել բանակի համակարգման շնորհիվ»: