ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի «Հզորություն-1401» զորավարժությունն ավարտվել է նոր ռեկորդներով
https://parstoday.ir/hy/news/iran-i181518-ԻԻՀ_բանակի_ցամաքային_զորքերի_Հզորություն_1401_զորավարժությունն_ավարտվել_է_նոր_ռեկորդներով
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի <Հզորություն-140> բանակի ցամաքային զորքերի զորավարժությունների խոսնակը հայտարարել է այս զորավարժության ավարտը՝ նոր ռեկորդների սահմանմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2022 09:20 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի <Հզորություն-140> բանակի ցամաքային զորքերի զորավարժությունների խոսնակը հայտարարել է այս զորավարժության ավարտը՝ նոր ռեկորդների սահմանմամբ։

Բրիգադի գեներալ Քարիմ Չեշկը հայտարարել է. «Օդային շարժական գործողությունն իրականացվել է ցամաքային զորքերի օդուժի ուղղաթիռներով և 65-րդ բրիգադի արագ արձագանքման ուժերով, և սա պլանավորման և կատարման բարդ գործողություն էր, որը համարվում է այս զորավարժության կարևոր ձեռքբերումներից մեկը>:

Զորավարժության խոսնակն իրական  պատերազմների իրավիճակում, մարտական ուղղաթիռներում տեղադրված գիշերային տեսողության համակարգերի փորձարկումը համարել է ցամաքային զորքերի օդուժի և գիտելիքահեն ընկերությունների ջանքերի հաջող արդյունքը:

 

Բրիգադի գեներալ Ամիր Չեշկը նշել է, որ զորավարժությունների մյուս ձեռքբերումը ԱԹՍ խմբերի հաջող շահագործումն է, որը մարտական ​​և կործանարար անօդաչու սարքերի միջոցով կարողացել են թիրախավորել ցանկալի թիրախները և աջակցել գործողության հաջորդ փուլերին։

Հզորություն 1401 բանակի զորավարժության խոսնակը, նշելով, որ այս զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են «Ֆաթհ 360» և «Ֆաջր 5» հեռահար հրթիռները, նշել է. «Ֆաթհ 360 հրթիռը, այն հրթիռն է, որն օգտագործվում է ռազմավարական թիրախների դեմ»։