ԻԻՀ բանակի զորավարժությունների ընթացքում հաջողությամբ փորարձարկվել է «Ֆաթհ 360» ռազմավարական հրթիռը
ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը «Հզորություն 1401» զորավարժությունների երկրորդ փուլում հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ արձակվել է «Ֆաթհ 360» ռազմավարական հրթիռը և հաջողությամբ խոցել նախատեսված թիրախը։
Ուրբաթ օրը, Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Նոզար Նեմաթին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ֆաթհ 360» ռազմավարական հրթիռի կոորդինատներին, ասաց. «3 մախ արագությամբ այս հրթիռը կիրառվում է ռազմավարական թիրախների դեմ»:
Բրիգադի գեներալ Ամիր Նեմաթին հայտարարել է, որ «Ֆաթհ 360» ռազմավարական հրթիռը արձակվում է 6-անոց արձակման կայանից՝ ոչնչացման բարձր ճշգրտությամբ, իսկ կրակելուց հետո հետևում և ոչնչացնում է ընդհանուր թիրախը։