Իրանը լուսանկարներում - Ջորգոլան, խորհրդավոր լեռների և հովիտների շրջան
Սահմանամերձ և թուրքմենաբնակ Ռազ ու Ջորգոլան շրջանը, որտեղ ապրում են տարբեր մշակույթներ կրող Իրանի քաղաքացիներ, ունի տպավորիչ բնական լանդշաֆտներ և հնագույն պատմություն:
Շրջանը գտնվում է Հյուսիսային Խորասան նահանգում; կենտրոնը Ռազ քաղաքն է։
Այն շրջապատված է լեռներով: Այստեղ կան նաև գեղեցիկ հովիտներ: Հյուսիսում Քյափե Դաղ լեռնաշղթան է և Սոմբարի հովիտը, որոնք բնական սահման են հանդիսանում Թուրքմենստանի և Ռազ ու Ջորգոլան շրջանի միջև:
Ռազ և Ջորգոլան շրջանը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակաշրջանից (մ.թ.ա. III հազարամյակ) և առանձնահատուկ նշանակություն ունի իր ռազմավարական դիրքի և առատ բնական պաշարների շնորհիվ։ Այս շրջանի բնության գույների գեղեցիկ ներդաշնակությունը շոյում է դիտողի աչքը և այն կարելի է անվանել «գույների երկիր»:











