Իրանը լուսանկարներում - Ջորգոլան, խորհրդավոր լեռների և հովիտների շրջան
https://parstoday.ir/hy/news/iran-i181640-Իրանը_լուսանկարներում_Ջորգոլան_խորհրդավոր_լեռների_և_հովիտների_շրջան
Սահմանամերձ և թուրքմենաբնակ Ռազ ու Ջորգոլան շրջանը, որտեղ ապրում են տարբեր մշակույթներ կրող Իրանի քաղաքացիներ, ունի տպավորիչ բնական լանդշաֆտներ և հնագույն պատմություն:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Սեպտեմբեր 11, 2022 04:15 Asia/Tehran

Սահմանամերձ և թուրքմենաբնակ Ռազ ու Ջորգոլան շրջանը, որտեղ ապրում են տարբեր մշակույթներ կրող Իրանի քաղաքացիներ, ունի տպավորիչ բնական լանդշաֆտներ և հնագույն պատմություն:

Շրջանը գտնվում է Հյուսիսային Խորասան նահանգում; կենտրոնը Ռազ քաղաքն է։

Այն շրջապատված է լեռներով: Այստեղ կան նաև գեղեցիկ հովիտներ: Հյուսիսում Քյափե Դաղ լեռնաշղթան է և Սոմբարի հովիտը, որոնք բնական սահման են հանդիսանում Թուրքմենստանի և Ռազ ու Ջորգոլան շրջանի միջև:

Ռազ և Ջորգոլան շրջանը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակաշրջանից (մ.թ.ա. III հազարամյակ) և առանձնահատուկ նշանակություն ունի իր ռազմավարական դիրքի և առատ բնական պաշարների շնորհիվ։ Այս շրջանի բնության գույների գեղեցիկ ներդաշնակությունը  շոյում է  դիտողի աչքը և այն կարելի է անվանել  «գույների երկիր»: