Արբաինի ուխտավորները երթով շարժվել են դեպի Իմամ Ալիի սրբավայր
Իմամ Հոսեյնի Արբաինի ուխտավորները երթով շարժվել են դեպի աշխարհի շիաների առաջին իմամ Ամիր ալ-Մոմենինինի՝ իմամ Ալիի սրբավայր, որը գտնվում է Իրաքի Նաջաֆ Աշրաֆ քաղաքում:
Սեպտեմբերի 17-ը Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների նահատակության Արբաինն (քառոասունօրեակ) է: Միլիոնավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից այս օրը գնում են հարավային Իրաքի Քարբալա քաղաք՝ մասնակցելու Արբաինի արարողությանը:
Այս օրերին, Իրաքի տարբեր շրջաններից ուխտավորները երթով շարժվում են դեպի Քարբալա և Բեյնոլ Հարամեյն: Երթին ներկա են ուխտավորներ Իրաքից, Իրանից ու ամբողջ աշխարհից:
Հոսեյնիի ուխտավորները Նաջաֆ Աշրաֆ քաղաքում գտնվող Քարբալա անապատի ճանապարհին այցելում են իմամ Ալիի սրբավայրը և սգում նրա համար:
Արբաինի ուխտագնացությունն իսլամական աշխարհի ամենամեծ կրոնական ծեսն է, որն աննախադեպ է պատմության ընթացքում մասնակիցների թվով և իրադարձության ծավալներով: