Արբաինի ուխտավորները երթով շարժվել են դեպի Իմամ Ալիի սրբավայր
https://parstoday.ir/hy/news/iran-i181658-Արբաինի_ուխտավորները_երթով_շարժվել_են_դեպի_Իմամ_Ալիի_սրբավայր
Իմամ Հոսեյնի Արբաինի ուխտավորները երթով շարժվել են դեպի աշխարհի շիաների առաջին իմամ Ամիր ալ-Մոմենինինի՝ իմամ Ալիի սրբավայր, որը գտնվում է Իրաքի Նաջաֆ Աշրաֆ քաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2022 08:52 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի Արբաինի ուխտավորները երթով շարժվել են դեպի աշխարհի շիաների առաջին իմամ Ամիր ալ-Մոմենինինի՝ իմամ Ալիի սրբավայր, որը գտնվում է Իրաքի Նաջաֆ Աշրաֆ քաղաքում:

Սեպտեմբերի 17-ը Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների նահատակության Արբաինն (քառոասունօրեակ) է: Միլիոնավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից այս օրը գնում են հարավային Իրաքի Քարբալա քաղաք՝ մասնակցելու Արբաինի արարողությանը:

Այս օրերին, Իրաքի տարբեր շրջաններից  ուխտավորները երթով շարժվում են դեպի Քարբալա և Բեյնոլ Հարամեյն: Երթին ներկա են ուխտավորներ Իրաքից, Իրանից ու ամբողջ աշխարհից: 

Հոսեյնիի ուխտավորները Նաջաֆ Աշրաֆ քաղաքում գտնվող Քարբալա անապատի ճանապարհին այցելում են իմամ Ալիի  սրբավայրը և սգում նրա համար:

Արբաինի ուխտագնացությունն իսլամական աշխարհի ամենամեծ կրոնական ծեսն է, որն աննախադեպ է պատմության ընթացքում մասնակիցների թվով և իրադարձության ծավալներով: