Ամիր Աբդոլլահյան. Իրանը միշտ աջակցել է Եմենի ժողովրդին
Անսարալլահի խոսնակ և Եմենի ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը մշտապես իր աջակցությունն է հայտնել Եմենի ժողովրդի պահանջներին»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, Մոհամմադ Մոհամմադ Աբդուլսալամը կիրակի օրը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:
Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը ողջունում է Եմենում հրադադարի երկարաձգումը` այն համարելով որպես կայուն խաղաղության հաստատման նախերգանք: Նա հույս է հայտնել, որ Եմենի շրջափակման ամբողջական վերացմամբ, այդ երկրում առկա մարդասիրական ճգնաժամը կլուծվի:
Մոհամմադ Աբդուլսալամը բարձր է գնահատել ԻԻՀ աջակցությունը Եմենի ժողովրդին և Ամիր Աբդոլլահյանին ներկայացրել է երկրի վերջին զարգացումները:
Քննադատելով մյուս կողմից անբարեխղճությունը՝ հրադադարի պահպանման հարցում, Մոհամմադ Աբդուլսալամը նշել է, որ Եմենում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է լուծել ժողովրդի հումանիտար խնդիրները: