Ամիր Աբդոլլահյան. Իրանը միշտ աջակցել է Եմենի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i181688-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_միշտ_աջակցել_է_Եմենի_ժողովրդին
Անսարալլահի խոսնակ և Եմենի ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը մշտապես իր աջակցությունն է հայտնել Եմենի ժողովրդի պահանջներին»:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Սեպտեմբեր 12, 2022 03:35 Asia/Tehran

Անսարալլահի խոսնակ և Եմենի ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը մշտապես իր աջակցությունն է հայտնել Եմենի ժողովրդի պահանջներին»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, Մոհամմադ  Մոհամմադ Աբդուլսալամը   կիրակի օրը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:

Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը ողջունում է  Եմենում հրադադարի երկարաձգումը` այն համարելով որպես կայուն խաղաղության հաստատման նախերգանք: Նա հույս է հայտնել, որ Եմենի շրջափակման ամբողջական վերացմամբ, այդ երկրում առկա մարդասիրական ճգնաժամը կլուծվի:

Մոհամմադ Աբդուլսալամը բարձր է գնահատել ԻԻՀ աջակցությունը Եմենի ժողովրդին և Ամիր Աբդոլլահյանին ներկայացրել է երկրի վերջին զարգացումները:

Քննադատելով մյուս կողմից անբարեխղճությունը՝ հրադադարի պահպանման հարցում, Մոհամմադ Աբդուլսալամը նշել է, որ Եմենում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է լուծել ժողովրդի հումանիտար խնդիրները: