Հայերը և ասորիներն օթևաններ են ստեղծել Իրանի Փիրանշահրի «Թամերչին» սահմանակետում
https://parstoday.ir/hy/news/iran-i181734-Հայերը_և_ասորիներն_օթևաններ_են_ստեղծել_Իրանի_Փիրանշահրի_Թամերչին_սահմանակետում
Հոսեյնական Արբաինի օրերին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիայի հայերն ու ասորիները Փիրանշահրի Թամերչին սահմանակետում օթևաններ ստեղծելով ծառայություններ են մատուցում հոսեյնական ուխտավորներին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2022 13:02 Asia/Tehran

Հոսեյնական Արբաինի օրերին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիայի հայերն ու ասորիները Փիրանշահրի Թամերչին սահմանակետում օթևաններ ստեղծելով ծառայություններ են մատուցում հոսեյնական ուխտավորներին :

Այս տարի Թամերչինի սահմանին օթևաններ ստեղծելով և հոսեյնական ուխտավորներին ծառայություններ մատուցելով Իրանի հայերն ու ասորիները ցույց տվեցին, որ Իմամ Հոսեյնը  վեր է ազգությունից ու կրոնից:

Հաջջի ուխտագնացության ժամանակ  մուսուլմանների հսկայական հավաքից բացի, ամեն տարի Իմամ Հոսեյնի  նահատակության  տարելիցին և քառասնօրյակին Մուհարրամ և Սաֆար սրբազան ամիսներին  ավանդական և կրոնական արարողություններ են անցկացվում իմամ Հոսեյնի  հիշատակին։  Մզկիթներում , փողոցներում և սրբավայրերում մեծ սիրով ու ոգևորությամբ անցկացվում են սգո  արարողություններ։ Արբաինի քայլերթն այս  ոգևորության ու սիրո ամենաակնառու դրսեւորումն է։ Թեև Արբաինի քայլերթը տարիներ շարունակ դարձել է համաշխարհային իրադարձություն, սակայն, ցավոք, կոնկրետ քաղաքական պատճառներով այն խստորեն ցենզուրայի  է ենթարկվում համաշխարհային մասշտաբով, և չի խոսվում այս երթի համատարածության ու վեհության մասին: