Թեհրանում բացվել է հրուշակեղենի և շոկոլադի միջազգային ցուցահանդեսը
Սեպտեմբեր 12, 2022 13:28 Asia/Tehran
Հրուշակեղենի և շոկոլադի միջազգային ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 12-ից, 3 օր շարունակ, Թեհրանի ցուցահանդեսների մշտական վայրում։
Ցուցահանդեսում, որը հրուշակեղենի արտադրության ամենամեծ ցուցահանդեսն է Արևմտյան Ասիայում, ներկայացված են քաղցրավենիք, շոկոլադ, հրուշակեղենի մեքենաներ և հումք: Եթե դուք ակտիվ եք այս ոլորտում կամ սիրում եք քաղցրավենիք ու շոկոլադ և հնարավորություն ունեք այցելելու ցուցահանդես: Բաց մի թողեք այս քաղցր միջոցառումը։
Ցուցահանդեսին ներկա կլինեն ընկերություններ և հրուշակեղենի մասնագետներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Արևմտյան Ասիայից ու Եվրոպայից, ինչը մեծացնում է Թեհրանի հրուշակեղենի և շոկոլադի մասնագիտացված ցուցահանդեսի կարևորությունը։
Պիտակ