Իրան Խոդրո ընկերությունը հայկական շուկա է արտահանել ավտոմեքենայի 2 մոդել
Իրանական Tara և Dena Automat մակնիշի ութ ավտոմեքենաների առաջին խմբաքանակը, հետվաճառքի սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերով, ուղարկվել է Հհայաստան։
Ավելի վաղ, Իրան Խոդրո արդյունաբերական խբմի գործադիր տնօրենի Հայաստան կատարած այցի շրջանակում կնքվել էր այդ մասին պայմանագիր:
Ապրանքների արտահանմանը զուգահեռ, հաճախորդներին ծառայությունների մատուցումը հեշտացնելու նպատակով, Հայաստանում Իրան Խոդրոյի ներկայացուցչությունը համալրվել է նաև Երևանում ցուցահանդեսային տարածքի և հետվաճառքի սպասարկման կենտրոնով: Բացի մարդատար մեքենաներից, հայկական և այլ շուկաներ կարտահանվեն նաև «Արիսան 2», Isaco և Iran Khodro Diesel ավտոմեքենաները:
Հայկական շուկա «Իրան Խոդրո» ընկերության վերադարձով, կբացվի Իրանի ավտոմոբիլային արդյունաբերության դարպասը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ։