Լուսանկարներ՝ միլիոնավոր ուխտավորների Քարբալա կատարած այցից
https://parstoday.ir/hy/news/iran-i181986-Լուսանկարներ_միլիոնավոր_ուխտավորների_Քարբալա_կատարած_այցից
Չնայած դեռ մի քանի օր կա իմա Հոսեյնի Արբաինին, սակայն միլիոնավոր ուխտավորներ այցելել են Քարբալա: Այս օրերին շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնի, նրա հավատարիմ զինակիցների և Ահլե Բեյթի (Մոհամմադ մարգարեի ընտանիքի անդամների) միլիոնավոր սիրահարներ, Բեյն ալ-Հարամեյնում (Իմամ Հոսեյնի և Հազրաթ Աբուլ Ֆազլի սրբավայրերի միջև ընկած տարածությունը) սգո արարողություններ են անցկացնում: Իրանից շուրջ երեք միլիոն ուխտավոր է այցելել Քարբալա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 13:35 Asia/Tehran

Չնայած դեռ մի քանի օր կա իմա Հոսեյնի Արբաինին, սակայն միլիոնավոր ուխտավորներ այցելել են Քարբալա: Այս օրերին շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնի, նրա հավատարիմ զինակիցների և Ահլե Բեյթի (Մոհամմադ մարգարեի ընտանիքի անդամների) միլիոնավոր սիրահարներ, Բեյն ալ-Հարամեյնում (Իմամ Հոսեյնի և Հազրաթ Աբուլ Ֆազլի սրբավայրերի միջև ընկած տարածությունը) սգո արարողություններ են անցկացնում: Իրանից շուրջ երեք միլիոն ուխտավոր է այցելել Քարբալա:

Հաջջի ուխտագնացության ժամանակ  մուսուլմանների հսկայական հավաքից բացի, ամեն տարի Իմամ Հոսեյնի նահատակության  տարելիցին և քառասնօրյակին (Արբաին) Մուհարրամ և Սաֆար սրբազան ամիսներին  ավանդական և կրոնական արարողություններ են անցկացվում իմամ Հոսեյնի  հիշատակին։ Մզկիթներում, փողոցներում և սրբավայրերում  անցկացվում են սգո  արարողություններ։ Արբաինի քայլերթն այս  ոգևորության ու սիրո ամենաակնառու դրսեւորումն է։ Թեև Արբաինի քայլերթը  դարձել է համաշխարհային իրադարձություն, սակայն, ցավոք, կոնկրետ քաղաքական պատճառներով այն խստորեն ցենզուրայի  է ենթարկվում համաշխարհային մասշտաբով, և չի խոսվում այս երթի համատարածության ու վեհության մասին: