Կրոնների համաշխարհային կոնգրեսին ուղղված Իրանի առաջարկն է՝ ստեղծել «Կրոնների պաթոլոգիայի ուսումնասիրության կենտրոն»
Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Մեհդի Իմանիփուրը չորեքշաբթի օրը Նուր-Սուլթանում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում Կրոնների ու դավանանքների 7-րդ համաշխարհային կոնգրեսին ուղղված Իրանի առաջարկն է՝ ստեղծել «Կրոնների պաթոլոգիայի ուսումնասիրության կենտրոն» և հետագայում հարցում անցկացնել աշխարհի կրոնականների շրջանում։
Հոջաթ-օլ-Էսլամ Իմանիփուրն ասել է. «Որոշ վիճակագրական ծառայություններ պնդում են, որ կրոններն այլևս ընդունելի չեն ժողովրդի և հասարակության համար, սակայն եթե ճիշտ հարցում անցկացվի, հստակորեն կպարզվի կրոնի կարևոր դերը հասարակության մեջ»:
Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարն ասել է, որ Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում անցկացվող կրոնների 7-րդ համաշխարհային կոնգրեսը լավ հնարավորություն է Իրանի և աշխարհի այլ կրոնական կառույցների միջև կրոնական համագործակցությունն ընդլայնելու համար։