Կրոնների համաշխարհային կոնգրեսին ուղղված Իրանի առաջարկն է՝ ստեղծել «Կրոնների պաթոլոգիայի ուսումնասիրության կենտրոն»
https://parstoday.ir/hy/news/iran-i181988-Կրոնների_համաշխարհային_կոնգրեսին_ուղղված_Իրանի_առաջարկն_է_ստեղծել_Կրոնների_պաթոլոգիայի_ուսումնասիրության_կենտրոն
Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Մեհդի Իմանիփուրը չորեքշաբթի օրը Նուր-Սուլթանում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում Կրոնների ու դավանանքների 7-րդ համաշխարհային կոնգրեսին ուղղված Իրանի առաջարկն է՝ ստեղծել «Կրոնների պաթոլոգիայի ուսումնասիրության կենտրոն» և հետագայում հարցում անցկացնել աշխարհի կրոնականների շրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 13:41 Asia/Tehran

Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Հոջաթ-օլ-էսլամ Մեհդի Իմանիփուրը չորեքշաբթի օրը Նուր-Սուլթանում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում Կրոնների ու դավանանքների 7-րդ համաշխարհային կոնգրեսին ուղղված Իրանի առաջարկն է՝ ստեղծել «Կրոնների պաթոլոգիայի ուսումնասիրության կենտրոն» և հետագայում հարցում անցկացնել աշխարհի կրոնականների շրջանում։

Հոջաթ-օլ-Էսլամ Իմանիփուրն ասել է. «Որոշ վիճակագրական  ծառայություններ պնդում են, որ կրոններն այլևս  ընդունելի չեն ժողովրդի և հասարակության համար, սակայն եթե ճիշտ հարցում  անցկացվի, հստակորեն կպարզվի կրոնի կարևոր դերը հասարակության մեջ»:

Իրանի Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարն ասել է, որ Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում անցկացվող կրոնների 7-րդ համաշխարհային կոնգրեսը լավ հնարավորություն է Իրանի և աշխարհի այլ կրոնական  կառույցների միջև կրոնական համագործակցությունն ընդլայնելու համար։