Իրվանի. Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները ռազմական հանցագործություն են
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին չորեքշաբթի օրը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հարձակումները Սիրիայի վրա՝ հայտարարելով, որ դրանք ռազմական հանցագործություններ են։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իրվանին անդրադարձել է Սիրիայի ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներին, այդ թվում՝ օգոստոսի 31-ին այս ռեժիմի հարձակմանը Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, հավելելով. «Այս հարձակումները միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության կոպիտ խախտում են»:
Նշելով, որ այդ հարձակումները ոտնահարում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Իրվանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հանցագործությունների համար:
Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, որ Սիրիայի որոշ հատվածներում օտար ուժերի անօրինական ներկայությունը լավ պայմաններ է ստեղծել ահաբեկիչների ակտիվության համար, ինչը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։
Նա նաև ասել է. «Սիրիայի ժողովրդի դեմ միակողմանի պատժամիջոցների շարունակումը աղետալի արդյունքներ է թողել ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա»: