Ռայիսի. Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպպմանն անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը և Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է»:
Հինգշաբթի օրը, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ՇՀԿ անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր, և գոհունակություն հայտնել։ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացի կապակցությամբ, հատկապես՝ բանկային, ցամաքային և ծովային փոխադրումների, մաքսային և էներգետիկայի ոլորտներում:
Անդրադառնալով անկախ երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ի սխալներին, Ռայիսին ասել է. «ԱՄՆ-ն կարծում է, որ եթե որևէ երկրի նկատմամբ պատժամիջոց սահմանի, կխոչընդոտի այդ կառավարության ու ազգի առաջընթացը, բայց սա սխալ հաշվարկ է, քանի որ գործնականում իրենք են իրենց սահմանափակում»:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները համահունչ են: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության վտանգին, Պուտինն ասել է. «ՆԱՏՕ-ի սպառնալիքները չեն սահմանափակվում Եվրոպայով, այլ ներառում են նաև աշխարհի այլ երկրներ»։
Նշելով, որ Թեհրան-Մոսկվա համագործակցության նոր համաձայնագիրը գտնվում է ավարտական փուլում՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է երկու երկրների ռազմավարական տնտեսական համագործակցության փաստաթղթի մշակման պատրաստակամության մասին։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի տնտեսական պաշտոնյաների միջև փոխգործակցության և խորհրդակցությունների ծավալն աճել է, հավելելով. «Ռուսական 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան»: