Ռայիսի. Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i182112-Ռայիսի._Տարածաշրջանի_աշխարհաքաղաքականության_ցանկացած_փոփոխություն_ապակայունացնող_քայլ_է_և_անընդունելի_է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպպմանն անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը և Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2022 03:25 Asia/Tehran

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպպմանն անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը և Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող քայլ է և անընդունելի է»:

Հինգշաբթի օրը, Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ՇՀԿ  անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր, և գոհունակություն հայտնել։ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացի կապակցությամբ, հատկապես՝ բանկային, ցամաքային և ծովային փոխադրումների, մաքսային և էներգետիկայի ոլորտներում:

Անդրադառնալով  անկախ երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ի սխալներին, Ռայիսին ասել է. «ԱՄՆ-ն ​​կարծում է, որ եթե որևէ երկրի նկատմամբ պատժամիջոց սահմանի, կխոչընդոտի այդ կառավարության ու ազգի առաջընթացը, բայց սա սխալ հաշվարկ է, քանի որ գործնականում իրենք են իրենց սահմանափակում»:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները  համահունչ են: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության վտանգին, Պուտինն ասել է. «ՆԱՏՕ-ի սպառնալիքները չեն սահմանափակվում Եվրոպայով, այլ ներառում են նաև աշխարհի այլ երկրներ»։

Նշելով, որ Թեհրան-Մոսկվա համագործակցության նոր համաձայնագիրը գտնվում է ավարտական ​​փուլում՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է երկու երկրների ռազմավարական տնտեսական համագործակցության փաստաթղթի մշակման պատրաստակամության մասին։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի տնտեսական պաշտոնյաների միջև փոխգործակցության և խորհրդակցությունների ծավալն աճել է, հավելելով. «Ռուսական 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած  պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան»: